Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Կոնստանտին Օրբելյանի վերջին հրաժեշտը

Կոնստանտին Օրբելյանի վերջին հրաժեշտը
09.05.2014 | 17:52

Մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ Կոնստանտին Օրբելյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա մայիսի 11-ին, ժամը 12:00-14:00-ն, «Արամ Խաչատրյան» համերգասրահի շենքում: Հուղարկավորությունը՝ Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում:

Ականավոր կոմպոզիտոր, դիրիժոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Կոնստանտին Օրբելյանը կյանքից հեռացել է կյանքի 86-րդ տարում, ապրիլի 24-ին, ԱՄՆ-ի Լոս- Անջելես քաղաքում:

Դիտվել է՝ 1414

Մեկնաբանություններ